հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։
 
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։
 
ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում քիմիապես աղտոտվածություն չի հայտնաբերվել։
 
 ՍԱՏՄ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքներով՝ ձկների անկման պատճառ են հանդիսացել ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ու հարուցիչները, որոնք մարդու կյանքի և առողջության համար վտանգ չեն ներկայացնում։

  • Կիսվել: