Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հարավային Աֆրիկայի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սպիտակ տուն ժամանած՝ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ, տեղեկացնում է CNN-ը։
Նշվում է, որ թեև հանդիպումը ներկայացվում է որպես առևտրային միջոցառում, սակայն Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարել է, որ Ռամաֆոսայի ԱՄՆ այցի հիմնական նպատակը երկկողմ, տնտեսական և առևտրային հարաբերությունների վերանայումն է։
Ինչպես հայտնի է՝ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են, երբ Թրամփը փետրվարին սառեցրել էր Հարավային Աֆրիկային տրամադրվող օգնությունը՝ սպիտակամորթ փոքրամասնության նկատմամբ վատ վերաբերմունքի մեղադրանքների պատճառով, իսկ մարտին Միացյալ Նահանգները վտարել էր Հարավային Աֆրիկայի դեսպանին։