Իրանի նախագահը կայցելի Օման
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մայիսի 27-28-y պաշտոնական այց կկատարի Օմանի Սուլթանություն, տեղեկացնում է Tasnim գործակալությունը։
Ինչպես հայտնել է Իրանի նախագահի գրասենյակի քաղաքական հարցերով տեղակալ Մահդի Սանային՝ Փեզեշքիանը պաշտոնական այցով կմեկնի Մասկատ՝ Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հրավերով։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահը պատրաստվում է չորս համաձայնագիր ստորագրել Օման կատարելիք այցի ընթացքում։
Նշվում է, որ փաստաթղթերը ներառում են արտոնյալ առևտրի համաձայնագիր, երկու համաձայնագիր՝ փոխադարձ ներդրումների աջակցության և մաքսային գործերում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ։