հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին. Օմանի արտգործնախարար

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին. Օմանի արտգործնախարար

Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր բին Համադ բին Համուդ Ալբուսաիդին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

«Իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում այս ուրբաթ՝ մայիսի 23-ին»,- գրել է նա Х սոցիալական ցանցում։

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Բացի դրանից, Իրանը և երեք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք միասին հայտնի են որպես «Եվրաեռյակ», ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։

  • Կիսվել: