Կառավարությունը նորակառույց դպրոցներին կտրամադրի էլեկտրոնային դաշնամուր, թենիսի սեղան
Կառավարությունը բոլոր նորակառույց դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրում է ամբողջական նոր գույք։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դա վերաբերվում է դասասենյակների գույքին, որոնք աշակերտական սեղաններ, աթոռներ, պահարաններ են և այն ամենը, ինչ պահանջվում է դասասենյակի համար։ Տրամադրում ենք նաև ճաշարանների, գրադարանների, ուսուցչանոցի գույքը։ Պետք է հատուկ շեշտադրեմ, որ հանդիսությունների սրահներն են ամբողջությամբ կահավորվում, մենք դպրոցներին տրամադրում ենք էլեկտրոնային դաշնամուրներ, որովհետև արվեստով զբաղվելու հնարավորություններն ընդլայնելու համար համապատասխան միջավայրի և գույքի կարիք կա։ Իհարկե, մարզագույքը ևս պարտադիր պայման է։ Եվ հիմա ցանկերում պարտադիր ներառվել են նաև թենիսի սեղանները»,- ասաց Անդրեասյանը։