Կառավարության աջակցությամբ մայիսի 23-29-ը հայ ակնաբույժների խումբ կմեկնի Իրաք
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնել է, որ ՀՀ կառավարության աջակցությամբ մայիսի 23-29-ը հայ ակնաբույժների խումբ է մեկնելու Իրաքի Հանրապետության Դոհոկ քաղաք՝ վիրահատություններ անելու։
«Իրաքի եզդիական համայնքի այն ներկայացուցիչները, որոնք ունեն աչքի լուրջ խնդիրներ, վիրահատության համար կարող են գրել իմ ֆեյսբուքյան էջին»,- գրել է պատգամավորը: