երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ջերմուկ գրուպ»-ի հիմնադիր Աշոտ Արսենյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը՝ կարճվել

«Ջերմուկ գրուպ»-ի հիմնադիր Աշոտ Արսենյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրգործը՝ կարճվել

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել, InfoPort.am-ին տեղեկացնու են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Գործարարու որդուն, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Որոշումը, ըստ աղբյուրի, կայացվել է դեկտեմբերի 9-ին։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս տարվա հուլիսին ավելի վաղ հարուցված քրեական գործի հատկանիշներով Վահագն Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «զինվորական ծառայության զորակոչից խուսափում` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»։

Հիշեցնենք՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Ապատեղեկատվություն է, այս պահին ես չգիտեմ՝ ինքը կապ ունի՞, թե՞ ոչ, բայց «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա: Մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել, նոր է հանձնում-ընդունումը եղել, կհրապարակենք նվեր ընդունված մեքենաների մասին տեղեկությունը։ Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,-լրացրեց Մարությանը։

Լրագրողի դիտարկմանը, որ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն Արսենյանի հետ է փոխկապակցվում, նա արձագանքեց․

«Ես ասում եմ փաստերը, թե որն ումն է, ես պետռեգիստրի աշխատող չեմ, ես քաղաքապետ եմ»։ Հարցին՝ շենք կառուցելու թույլտվության դիմա՞ց են նվիրել մեքենաները, քաղաքապետը պատասխանեց․ «Նվերները և կառուցումները իրար հետ կապ չունեն»։

  • Կիսվել: