երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ինչու են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները. պարզաբանել է բրիտանացի բժիշկը

Ինչու են մահանում COVID-19-ի դեմ պատվաստվածները. պարզաբանել է բրիտանացի բժիշկը

COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները: Այս մասին ասել է Բրիտանացի բժիշկ և Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոփկինսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով:

Բիշը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք նախկինի պես մահեր ենք տեսնում հիմնականում չպատվաստված բնակչության շրջանում, սակայն ավելի ու ավելի հաճախ (COVID-19-ի դեմ պատվաստվելիս ստացած – ծանոթ. խմբ.) իմունային ներգործությունների թուլացման պատճառով պատվաստվածների խմբում նույնպես մարդիկ են մահանում՛՛,- հայտնել է Հոփկինսը:

Պատվաստումից հետո, ըստ նրա մահացու ելքերի մեծամասնությունը տեղի է ունենում տարեց մարդկանց թվում, առանձնապես նրանց թվում, ովքեր 70 տարեկանն անց են, ինչպես նաէ բժշկական ցուցմունքներով խոցելիների թվում: Նա ռիսկի խմբերի քաղաքացիներին խորհուրդ է տվել կրկնապատվաստվել:

Բժշկի խոսքով՝ այդ մարդիկ, ինչպես նաև նրանք, ովեր 50-ն անց են, կարող են պատվաստանյութի երրորդ դեղաչափն ստանալ երկրորդն ստանալուց հետո վեց ամիս անց:

՛՛Եթե մարդիկ չեն պատվաստվում, ապա մեզ երկարատև և դժվարին ձմեռ է սպասում՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: