ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչո՞ւմն է նախարարի «զադերժկան». Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւմն է նախարարի «զադերժկան». Նաիրա Զոհրաբյան

 Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը «միայն արդարաբար, Շուրա» սկզբունքով բաժանում են պորտֆելները, մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները հիմա էլ հրդեհում են սահմանային տարածքներում ՀՀ քաղաքացիներին պատկանող հողատարածքները։ Ֆեյսբուքի իր էջում «Ինչո՞ւմն է նախարարի «զադերժկան»» վերտառությամբ գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․

«Նախօրեին ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքները:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար կրակել անմիջապես Երասխի եւ հարակից տարածքների ուղղությամբ:

Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների, որոնց անմիջական մանդատի տակ են մարդու՝ իր բնակավայրում խաղաղ ապրելու եւ աշխատելու իրսվունքի հարցերը։

Ադրբեջանական զինված ուժերի պարբերական կրակոցները կոպտագույն կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները, իսկ հստակ դիտավորությամբ կազմակերպված հրդեհները անհնարին են դարձնում գյուղատնտեսական աշխատանքները:

Ի դեպ, օգոստոսի 5-ին պաշտպանության նորանշանակ նախարարը, հաճելիորեն զարմացնելով բոլորիս, հրաման էր տվել թեկուզ մեկ սանտիմետր առաջ եկող ադրբեջանցու վրա կրակել»:

  • Կիսվել: