չորեքշաբթի, հունիս 12
12 / 6 / 2024
Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով

Ինչ ճակատագիր է սպասվում Կիրանցի եկեղեցուն՝ «սահմանագծման» արդյունքներով

Վարչապետի աշխատակազմից «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ մանրամասնել են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման արդյունքով որտեղ կմնա Կիրանցի եկեղեցին․ 

«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով»,-մանրամասնում են վարչապետի աշխատակազմից՝ նշելով,․ թե ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու․

«Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա»,- հավելել են աշխատակազմից։  

  • Կիսվել: