ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կարող են վերսկսել միջուկային բանակցությունները. աղբյուր
ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կարող են վերսկսել միջուկային բանակցությունները Օսլոյում: Այս մասին տեղեկացնում է Axios-ը։
Աղբյուրը նշում է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ծրագրում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչիի հետ հանդիպել Նորվեգիայում՝ միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:
Հանդիպումը դեռ պաշտոնապես չի հաստատվել, և հստակ ամսաթիվ չի նշանակվել: