ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ռազմական հեղաշրջումը կուսակցության դեմ չի լինում, պետության դեմ է լինում. Եղոյան

Ռազմական հեղաշրջումը կուսակցության դեմ չի լինում, պետության դեմ է լինում. Եղոյան

Ռազմական հեղաշրջումը լա՞վ բան է, թե՞ վատ, այս հարցի պատասխանը տվել ե՞ն մեր կուսակցությունները: Երեք նախագահների գրասենյակները պետք է հայտարարություն տարածեին՝ դա դատապարտելով: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Տարածե՞լ են նման հայտարարություն. չեն տարածել: Ընդհակառակը՝ իրենց կողմնակիցներն ամբողջ օրն ընկած տարբեր բառերով արդարացնում են այդ երևույթները: Ի՞նչ է սա, եթե ոչ հանցավոր համագործակցություն Հայաստանի նախկին քաղաքական էլիտայի գործիչների միջև ՀՀ-ի դեմ, որովհետև ռազմական հեղաշրջումը կուսակցության դեմ չի լինում, պետության դեմ է լինում, որովհետև եթե ժողովրդավարությունում բոլոր քաղաքացիներն ունեն հավասար ընտրելու ձայն, մեկ ձայն, ռազմական հեղաշրջումից հետո ով արել է հեղաշրջումը, միայն նա ունի ընտրության ձայն. 50 հոգով են, 100 հոգով են, 200 հոգով են, սա է հարցը. քաղաքական գնահատական պետք է տրվի սրան»:

 

  • Կիսվել: