Եթե մենք ճիշտ տեղեկատվություն մեր հանրությանը չտանք, այդ վակուումը լցվելու է կեղծ տեղեկատվությամբ. Կոնջորյան
Մենք հիբրիդային հարձակումներին պիտի դիմագրավենք՝ ստեղծելով այլընտրանքային բովանդակություն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, թե ինչպես պետք է ՀՀ-ն դիմագրավի հիբրիդային այն մարտահրավերներին, որոնք մինչև 2026 թվականն ավելի ուժգնանալու են:
«Եթե մենք տեղեկատվություն և ճիշտ տեղեկատվություն մեր հանրությանը չտանք, այդ վակուումը լցվելու է կեղծ տեղեկատվությամբ, հիբրիդային պատերազմներով, կոնկրետ մայրաքաղաքներից ամենատարբեր մարդկանց կողմից ՀՀ-ի թիրախավորմամբ:
Մենք պիտի մաքսիմալ շատ խոսենք և մեր հանրությանը ներկայացնենք տեղեկատվությունը»,- ասաց նա: