ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Միքայել Սրբազանի կալանավորման դեմ բողոք է ներկայացվել

Միքայել Սրբազանի կալանավորման դեմ բողոք է ներկայացվել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ:

Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.»:

 

  • Կիսվել: