ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կտրիճ Ներսիսյանը կիսում է Աջապահյանի այն միտքը, որ դեմոկրատիան սխալ է, ու պետք է վերացնել. Ռուբինյան

Կտրիճ Ներսիսյանը կիսում է Աջապահյանի այն միտքը, որ դեմոկրատիան սխալ է, ու պետք է վերացնել. Ռուբինյան

«Հայաստան» խմբակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը, կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը և երկու անտեր մնացած, ՔՊ-ից հեռացվածները, այդ թվում՝ Հակոբ Ասլանյանը, ում ենթադրում եմ, որ Աջապահյանը կզրկեր ընտրելու իրավունքից, որոշել են մարդուն, որը բացահայտ հայտարարել է, որ Հայաստանում դեմոկրատիան պետք է դեմոնտաժի ենթարկվի, դնել որպես վարչապետի թեկնածու: Այս մասին այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա ցույց է տալիս, որ նրանք ոչ թե հեղաշրջման փորձ են արել, որովհետև պարզապես ուզեցել են գալ իշխանության, այլ նրանք հեղաշրջման փորձ են արել՝ նպատակ ունենալով դեմոնտաժի ենթարկել Հայաստանում ժողովրդավարական կարգերը, ու խայտառակություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը սրան աջակցում են:

Ու մի բան էլ ասեմ. դրան աջակցում է նաև Կտրիճ Ներսիսյանը, և ձեզ տարօրինակ չի թվո՞ւմ, որ 2020 թվականի վերջին Կտրիճ Ներսիսյանը (այն ժամանակ կաթողիկոս էր), հայրապետական հորդորով Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ»:

Նա հավելելց, որ դրան հաջորդել է հրաժարական, որից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվել է, սակայն Գարեգին Բ-ն հայտարարել է, որ իր հայրապետական հորդորն անժամկետ է:

«Գիտե՞ք, թե ինչու, որովհետև Կտրիճ Ներսիսյանը կիսում է Աջապահյանի այն միտքը, որ դեմոկրատիան սխալ է, ու պետք է վերացնել: Սա խայտառակություն է, ու դեմոկրատիան ճիշտ է, իսկ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է վեհարանից»,-ասաց Ռուբինյանը:

  • Կիսվել: