երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իջևանի թիվ 4 դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Իջևանի թիվ 4 դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 11:00-12:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի «Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

 

  • Կիսվել: