կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հրշեջները մարել են Գյումրիի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհը

Հրշեջները մարել են Գյումրիի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհը

Օգոստոսի 29-ին, ժամը 15։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Նաիրի» ռեստորանային համալիրի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նաիրի» ռեստորանային համալիրի խոհանոցի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ) և ջերմահարվել է տանիքից մոտ 10 քմ հատված:

 

 

  • Կիսվել: