Գյումրիում կայացած աթլետիկայի պատանեկան բաց առաջնությանը մասնակցել են ավելի քան 150 մարզիկներ
Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող աթլետիկայի մարզադպրոցում տեղի ունեցավ պատանեկան բաց առաջնություն։ Մրցումներին մասնակցեցին ավելի քան 150 մարզիկներ՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից և Հայաստանի այլ բնակավայրերից։
Ինչպես տեղեկացրին Գյումրու համայնքապետարանի մամուլի բաժնից, մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մարզիկներին և մարզիչներին ակտիվ մասնակցության համար՝ նշելով, որ նման միջոցառումները խթանում են մարզական ոգին ու երիտասարդության առողջ ապրելակերպը։
Գյումրու մարզադպրոցից 4 մարզիկ պատրաստվում է մասնակցել հունիսի 22-ին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի աթլետիկայի առաջնությանը։