Կայացել է քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, կատարել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր՝ «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործությունը:
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված կոթողային աշխատությունը նոր խոսք է հայկական խմբերգային արվեստում:
Գալա համերգի ընթացքում կայացել է նաև խմբերգաշարի գրքի շնորհանդեսը, որը նույնպես իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և պատվերով: