կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ռուսաստանի հայերի միությունը հումանիտար բեռ է ուղարկել ՀՌԳ–ի մարտիկներին

Ռուսաստանի հայերի միությունը հումանիտար բեռ է ուղարկել ՀՌԳ–ի մարտիկներին

 Ռուսաստանի հայերի միությունը 800 հազար ռուբլի արժողությամբ հումանիտար բեռ է ուղարկել Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով հատուկ ռազմական գործողության զինվորականների համար։ ՌՀՄ-ից հայտնում են, որ բեռը հավաքվել է Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի հասարակական կառույցների և բարերարների ջանքերով։
 
Մարտիկներին հասցվել են «Մավիկ-3» տեսակի փոքր դրոններ, անձնական հիգիենայի պարագաներ, ախտահանիչ միջոցներ, տակտիկական պատգարակ, քողարկման ցանցեր, հակաթրոնային ծածկոցներ, դաշտային խոհանոցի արտադրանք և այլն:
 
Բեռը տեղ է հասցրել Աբինսկի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի նախագահ Հայկ Կարապետյանցը, նրան ուղեկցել են Կուբանի Օրենսդիր ժողովի պատգամավորի օգնական Վ.Վ. Ռեշետնյակը, Աբինսկի քաղաքային բնակավայրի պատգամավոր Վերա Պոպովան:

  • Կիսվել: