երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Մոսկվայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մի շարք չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Ռուսական Տելեգրամ- ալիքները գրում են, որ հեղեղվել է «Վնուկովո» օդանավակայանի տերմինալներից մեկը։
Նշվում է, որ հեղեղումների հետևանքով հետաձգվել են նաև դեպի Պսկով, Նալչիկ և Սանկտ

Պետերբուրգ թռիչքները։
RT-ն հայտնում է, որ ջուր է լցվել նաև «Կոմսոմոլսկայա» մետրոյի կայարանում։ Հրապարակված տեսանյութերում երևում է, որ Շելեպիխինսկայա փողոցը, բառի բուն իմաստով, գետի է վերածվել։

  • Կիսվել: