երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Սի Ծինփինի արձանը տեղադրել

Լուկաշենկոն առաջարկել է Մինսկում Սի Ծինփինի արձանը տեղադրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 7-ին Ազգային ֆուտբոլային մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությանն առաջարկել է Մինսկում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի արձանը տեղադրել, հայտնում է БелТА-ն։

Բելառուսի նախագահի՝ Չինաստան կատարած հերթական այցի ժամանակ Սի Ծինփինն անսպասելիորեն նրան երկու մակետ էր ցուցադրել՝ միջազգային մակարդակի լողավազանի և ֆուտբոլային մարզադաշտի։ ՉԺՀ նախագահն այն ժամանակ հայտարարել էր, որ այդ օբյեկտների կառուցումը նվեր կլինի բելառուս ժողովրդին։

«Ես միանգամից չհավատացի՝ լավ ճանաչելով Չինաստանը, չինացիներին։ Բայց հետո մտածեցի՝ չինացիները զուր տեղը ոչինչ չեն ասում։ Առավել ևս՝ առաջին դեմքը։ Ահա այսպես ամեն ինչ սկսվեց», - հայտարարել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: