կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Լոս Անջելեսում ցուցարարների հետ բախումներում շերիֆի երկու օգնական է վիրավորվել

Լոս Անջելեսում ցուցարարների հետ բախումներում շերիֆի երկու օգնական է վիրավորվել

CNN-ին ուղղված էլեկտրոնային նամակում Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտը հայտնել է, որ շաբաթ օրը ցուցարարների հետ բախումների ժամանակ շերիֆի երկու օգնական է վիրավորվել։

Կյանքին չսպառնացող վնասվածքներով նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց և ավելի ուշ դուրս են գրել։

Դեպարտամենտը չի հայտնել ցուցարարների ստացած կոնկրետ վնասվածքների մասին, սակայն հայտնել է, որ «Hyundai» մակնիշի մեկ ավտոմեքենա է այրվել, իսկ առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը և դրանց հաջորդած անկարգություններն առաջացել էին ներգաղթյալների ձերբակալությունների պատճառով։

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Կալիֆոռնիայում 2000 ազգային գվարդիական տեղակայել։

  • Կիսվել: