հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ՝ Նորաբակ գյուղի դպրոցում․ աշակերտները տարհանվել են

Հրդեհ՝ Նորաբակ գյուղի դպրոցում․ աշակերտները տարհանվել են

Մարտի 13-ին՝ ժամը 09։30-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաբակ գյուղի դպրոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է դպրոցի էլեկտրական վահանակում։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  տեղի ուժերով կազմակերպվել է տարահանում․ տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։10-ին, մարվել՝ 10։33-ին։ Այրվել են էլեկտրական վահանակը, մալուխներ և մոտ 10 քմ փայտե պատ։

  • Կիսվել: