Զրույցը բավականին բովանդակալից էր․ Պեսկովը՝ Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցը բավականին բովանդակալից էր՝ տարբեր ինտոնացիաներով, ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինն ու Մակրոնը երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ։
«Տարբեր ինտոնացիաներ են եղել։ Սա աշխատանքային գործընթաց է։ Բայց, կրկնում եմ, զրույցը բավականին բովանդակալից էր», – ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։