կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Անթալիայում առյուծը փախել է վանդակից և ծանր վնասվածք հասցրել տեղի բնակչին

Անթալիայում առյուծը փախել է վանդակից և ծանր վնասվածք հասցրել տեղի բնակչին

Անթալիայի Մանավգատ շրջանում գտնվող կենդանաբանական այգում իր վանդակից փախած առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա, և կենդանուն բռնելու աշխատանքները շարունակվում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, հաղորդում է Hürriyet թերթը:

«Մոտավորապես ժամը 02:00-ին Lion Land կենդանաբանական այգում Զևս անունով արու առյուծը փախել է իր վանդակից: Առյուծը հարձակվել է այգուց մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխատող Սուլեյման Քիրի վրա և ծանր վիրավորում հասցրել նրան: Երբ դեպքի մասին հայտնի է դարձել, բժշկական խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց», – հաղորդում է թերթը:

  • Կիսվել: