կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Դաղստանում դեռահասն ահաբեկչություն էր ծրագրում․ քրեական գործ է հարուցվել

Դաղստանում դեռահասն ահաբեկչություն էր ծրագրում․ քրեական գործ է հարուցվել

Դաղստանում ահաբեկչություն իրականացնելու փորձի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել դեռահասի դեմ, որը ծրագրում էր պայթյուն կազմակերպել։ Այս մասին հայտնել են ՌԴ ՔԿ Դաղստանի քննչական վարչության մամուլի ծառայությունից:
Այսօր ավելի վաղ իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ուժայինները ձերբակալել են մի դեռահասի, որն ահաբեկչություն էր ծրագրել Բույնակսկում ՆԳՆ շենքի մոտ:
 
«Դաղստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի քննիչները Դաղստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի և ՌԴ ՆԳՆ Դաղստանի Հանրապետության կենտրոնական քննչական վարչության նյութերի հիման վրա քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 30-րդ հոդվածի 1-ին մասով, 20–րդ հոդվածի 1-մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (ահաբեկչական գործողություն կատարելու փորձ)»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: