կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ուղղաթիռ է ընկել Բալթիկ ծովը

Ուղղաթիռ է ընկել Բալթիկ ծովը

Հուլիսի 6-ին Վիլսանդի և Սաարեմաա կղզիների միջև՝ Բալթիկ ծովում, ուղղաթիռ է ընկել, հաղորդում է ERR-ը։

Ըստ առկա տվյալների, ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ ողջ են, նրանց հետ կապ է հաստատվել։

Փրկարարները ուղղաթիռում գտնվող բոլոր 7 հոգուն տեղափոխել են Վիկատի նավահանգիստ, հայտնել է Էստոնիայի ոստիկանությունը։

«Նրանց վիճակը կարգին է, նրանք բժշկական օգնության կարիք չունեն»,- հավելել են ոստիկանությունից։

  • Կիսվել: