երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ

Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է նաև, որ Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ:

 

  • Կիսվել: