կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ներգաղթյալների և իրավապահների միջև բախումների պատճառով Թրամփը հրամանագիր է ստորագրել Լոս Անջելես Ազգային գվարդիայի ստորաբաժանում  ուղարկելու մասին

Ներգաղթյալների և իրավապահների միջև բախումների պատճառով Թրամփը հրամանագիր է ստորագրել Լոս Անջելես Ազգային գվարդիայի ստորաբաժանում ուղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Լոս Անջելես ուղարկել Ազգային գվարդիայի 2000 զինծառայողի՝ անօրինական ներգաղթյալների նկատմամբ իրականացվող խուզարկությունների պատճառով սկսված բախումները կարգավորելու համար:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ հղում անելով դաշնային պաշտոնյայի, Ազգային գվարդիան Լոս Անջելես կժամանի 24 ժամվա ընթացքում:

Հաղորդվում է, որ Թրամփը օգտագործել է իրավական դրույթ, որը թույլ է տալիս նրան վերահսկողություն ստանձնել Ազգային գվարդիայի նկատմամբ։

Անկարգությունները սկսվել են Լոս Անջելեսի գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունների պատճառով։

Կալիֆոռնիայի նահանգապետը Թրամփի հրամանագիրը որակել է որպես անտեղի և սադրիչ՝ ասելով, որ տեղում իրավապահ մարմինների ներկայության պակաս չկա։

ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ զգուշացրել է, որ ակտիվ ծովային հետևակը կմոբիլիզացվի, եթե Լոս Անջելեսում բախումները շարունակվեն։

Նշվում է, որ Լոս Անջելեսում տեղական ժամանակով առավոտյան մոտ 03:00-ի բախումները,  հանդարտվել են։

Թեև ամերիկյան լրատվամիջոցները դեռևս նոր տեղեկություններ չեն հաղորդում, սակայն հունիսի 8-ին կանխատեսվում են ավելի շատ բողոքի ցույցեր։

 

  • Կիսվել: