ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հոլիվուդյան աստղերը մեղադրել են համաշխարհային առաջնորդներին՝ հայ ռազմագերիների նկատմամբ անտարբերության մեջ

Հոլիվուդյան աստղերը մեղադրել են համաշխարհային առաջնորդներին՝ հայ ռազմագերիների նկատմամբ անտարբերության մեջ

Հոլիվուդյան հռչակավոր անձինք դիմել են համաշխարհային առաջնորդներին ՝ ուրբաթ առավոտյան վրդովմունք հայտնելով ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ ։

Ոմանք կոչ են անում ազատ արձակել ներկայումս Ադրբեջանի գերության մեջ գտնվող 110 հայ ռազմագերիներին:

Լեգենդար երգչուհի Շերը տագնապ է հնչեցնում: Գերաստղի պապը, ի դեպ, վերապրել է Հայոց ցեղասպանությունը ։ Այժմ Շերը մեծացնում է իրազեկությունը՝ իր ժողովրդի գոյատեւմանը սպառնացող մեկ այլ հարցի նկատմամբ:

Շերը նրանց թվում է, ովքեր խնդրում են համաշխարհային առաջնորդներին՝ պատասխանել ադրբեջանական ագրեսիային ։

Քիմ Քարդաշյանը նույնպես հանդես է եկել ելույթով, բացի այդ՝ նա մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Հայաստանին՝ որպես մարդասիրական օգնություն.

System Of A Down-ը 15 տարվա ընթացքում թողարկել է երկու նոր երգ՝ բարձրացնելով իրազեկության մակարդակը իր հայրենիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ և օգնելով գումարով: Հայ-ամերիկյան այս հայտնի ռոքերները նույնպես արդարության լոբբինգ են իրականացնում:

՛՛Բռնապետական ռեժիմի կողմից այնպիսի անարդարության ենք ականատես լինում, որ նույնիսկ պատերազմից հետո ոչ միայն չարախնդում են, այլև տանջում ռազմագերիներին, զզվելի է", - ասել է System Of A Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը ։

Ադրբեջանցիները տեսանյութեր են տարածում բոլոր սոցիալական ցանցերում ՝ այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են TikTok - ը եւ Telegram-ը՝ ներկայացնելով գերիների ու քաղաքացիական անձանց տանջանքներն ու սպանությունները:

՛՛Հիմնվելով այն բանի վրա, թե ինչ են արել իրենց զինվորները և վարձկանները պատերազմի ժամանակ՝ գլխատումներ և այլն, նույնիսկ ռազմագերիների մահացած մարմինների նկատմամբ են  դաժան վերաբերմունք ցուցաբերել... Դա իսկապես ցույց է տալիս թշնամու տեսակը, դա իսկապես զզվելի է՛՛,- ասել է Թանկյանը ։

Դերասանուհի և ակտիվիստ Արսինե Խանջյանը, ով նկարահանվել է "Ճանապարհ դեպի տուն" վավերագրական ֆիլմում, շատ զայրացած և վշտացածներ է այն ամենից, ինչ նա անվանում է բարբարոսական հանցագործություններ:

"Նրանք բոլորն իրենց բնույթով շատ տհաճ են, շատ դաժան, անհավատալի են այն առումով, որ 2021 թվականին, երբ մենք մարտնչում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ, մենք նաեւ օգտագործում ենք մարդկանց՝ խոշտանգումներ, բարբարոսություններ, մահացածների դանակահարումներ...", - ասել է նա:

Միջազգային օրենքները պահանջում են անհապաղ ռազմագերիների փոխանակում, բայց ոչ Հայաստանը, ոչ Կարմիր Խաչը չեն կարող պատասխան ստանալ Ադրբեջանից ։

՛՛Այս ամենը տեղի է ունենում իրականում՛՛, - ասել է Խանջյանը։ ՛՛Եվ այդ պատճառով մենք բոլորս, ոչ միայն ես, մենք բոլորս՝ նշանակությւոն չունի՝ հայ ենք, թե ոչ, գործընթացի պատշաճ ընթացակարգի հաար պետք է բարձրաձայնենք ռազմագերիների մասին, որովհետև մենք չգիտենք, թե որքան երկար են նրանք ապրելու",-հաելել է նա:

  • Կիսվել: