հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՀՀ–ի դպրոցներում Արցախի դրոշները հանելու հրահանգ չի եղել . Ժաննա Անդրեասյան

ՀՀ–ի դպրոցներում Արցախի դրոշները հանելու հրահանգ չի եղել . Ժաննա Անդրեասյան

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցներին հրահանգել է տեղադրել և պատշաճ կարգով պահպանել երկրի դրոշները: ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Վերջինս հայտարարեց, որ դպրոցներից մեկում նորանշանակ տնօրենը դպրոցից հանել է Արցախի դրոշը։
 
«Ուզում եմ հասկանալ՝ նախարարության կողմից նման ցուցում է եղել է, թե եղել է տնօրենի ինքնագործունեությունը»,- նշեց Խաչատրյանը:
Անդրեասյանը պատասխանեց, որ ցուցումը մեկն է եղել` պատշաճ կերպով բոլոր դպրոցներում տեղադրված լինի Հայաստանի Հանրապետության դրոշը, որևէ այլ ցուցում չի տրվել:
«Կփորձենք ճշտել, թե ինչի մասին է խոսքը», - հավելեց նախարարը:
 
Նշենք, որ նախարարության ցուցումով` գերատեսչության ենթակայության հիմնարկները (հանրակրթական և մարզադպրոցներ, բուհեր և այլն) պետք է պատշաճ կարգով (մաքուր, ամբողջական, պատշաճ բարձրության վրա) պահպանեն Հայաստանի Հանրապետության դրոշը:

  • Կիսվել: