երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ՀՀ-Հունաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության (տեսանյութ)

ՀՀ-Հունաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության (տեսանյութ)

Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների՝ 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը:

1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղևորվում է Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասնում է իր գագաթնակետին:

Այդ պատճառով էլ պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության տարելիցը:

Հիշատակի օրվա կապակցությամբ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան էվանգելոս Տուրնակիսի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

 

  • Կիսվել: