կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնաբերվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում ավտոմեքենա հրկիզողը

Հայտնաբերվել է Լոռու մարզի Տաշիր քաղաքում ավտոմեքենա հրկիզողը

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ բացահայտել են մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել։

Այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։

Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերում են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն և գույքը ոչնչացնելը կամ վնասելը հիմնավոր կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանում է կատարվածը։

  • Կիսվել: