հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայերի «փեսա» Դոնալդ Վիլսոն Բուշը սկսում է համաշխարհային քարոզարշավ Սուրբ երկրից ՝ միավորելու բոլոր քրիստոնյաներին և հայերին

Հայերի «փեսա» Դոնալդ Վիլսոն Բուշը սկսում է համաշխարհային քարոզարշավ Սուրբ երկրից ՝ միավորելու բոլոր քրիստոնյաներին և հայերին

Հայերի «փեսա» Դոնալդ Վիլսոն Բուշը սկսում է համաշխարհային քարոզարշավ Սուրբ երկրից ՝ միավորելու բոլոր քրիստոնյաներին և հայերին։ Դոնալդ Ուիլսոն Բուշը, ով նաև Վուդրո Վիլսոնի ժառանգության հիմնադրամի և Հայկական ազգային ասոցիացիայի նախագահն ու HYECoin Inc.-ի համահիմնադիրն ու խորհրդի նախագահն է, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման թեմայով իր խոսքն ասելու ու նաև ուղերձով դիմելու Սուրբ Ջեյմս եղբայրության անդամներին։

Զատկի շաբաթվա այցի ընթացքում որպես Պատրիարքարանի հյուր՝ Բուշն իր ընտանիքի հետ Երուսաղեմից ճամփորդեց Յաֆա և արևելք՝ տեսնելու քրիստոնեական մի շարք սրբավայրեր Երուսաղեմի Հին քաղաքում, Բեթղեհեմում և Երիքովում: Այնուհետև Յաֆֆայի պատմական Սուրբ Նիկողայոս հայկական վանքում կատարվեց նրա երկվորյակ զավակների՝ Լիլի և Վիլլի սուրբ մկրտության արարողությունը, որից հետո Վիլսոն Բուշի ընտանիքը մեկնեց Հորդանան գետ: Նրանց ուղեկցում էր Երուսաղեմի պատրիարքարանի Սուրբ Հակոբ եղբայրության Վ. Վրդ. Տիրան Հակոբյանը, ով նաև երեխաների կնքահայրն էր: «Դոնալդ Ուիլսոն Բուշը հազվագյուտ նվեր է հայ համայնքին,- իր խոսքում նշեց Տիրան Հակոբյանը,- Եվ մենք երախտապարտ ենք նրան իր սիրո և հոգածության համար: Նա մեզ հետ ջանում է պահպանել մեր հայ մշակույթը, պատմությունը, ժառանգությունը և մեր սիրելի հայրենիքը»։

Բուշը միացավ նաև բազմաթիվ հայ ուխտավորների, ովքեր այս տարի մեկնել էին Երուսաղեմ՝ մասնակցելու Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի Սուրբ գերեզմանի ամենամյա «Լույսի տոնակատարությանը»: Տպավորված լինելով վաղ քրիստոնեության զարգացման մեջ հայերի ներգրավվածությամբ և Անտի Նիկեի հետ հայրերի կապով՝ Դոնալդ Վիլսոն Բուշը ծեսի նշանակությունը յուրատիպ տարբերակով մեկնաբանեց իր՝ Շոտլանդիայի բարեփոխված Ավետարանական հավատքի տեսանկյունից…

«Հայ ժողովուրդը պատմության մեջ եզակի դիրք ու դեր ունի ՝ որպես արևմտյան քրիստոնեության հիմնադիր, — իր խոսքում նշել է Բուշը: –իմ հայ ընտանիքը հավատարիմ է եղել քրիստոնեության լույսը վառ պահելու գաղափարին առաջին դարից ի վեր, և նրանք կարող են բացարձակապես արժանին մատուցել Արևմտյան քաղաքացիական ավանդույթի հաջողությանը իմ շոտլանդացի Պրեսբիտերյան նախնիների հետ միասին, ովքեր կառուցեցին Ամերիկան առաջին հերթին»: Ի դեպ, Դոնալդ Վիլսոն Բուշն աշխատում է համախմբել բոլոր քրիստոնյաներին և հայերին ամբողջ աշխարհում նաև Հայ ազգային ասոցիացիայի և HYECoin, Inc.-ի միջոցով:

Բուշի նպատակն է ամենուր պաշտպանել հայերի իրավունքը՝ միավորելով նրանց , և անում է ամեն բան, որ համաշխարհային ասպարեզում նրանց ճանաչեն որպես աշխարհի առաջին քրիստոնյա ազգ: «Ես չեմ շտապում, — այս բառերով իր խոսքը եզրափակեց Բուշը , — որովհետև քրիստոնեական մշակույթի և հայկական ժառանգության պահպանման գործընթացը կարող է իրականացվել նաև միայն մեկ ձայնով, և այդ գործընթացը սկսելու համար չկա առավել լավ վայր, քան Երուսաղեմն է, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը»:

  • Կիսվել: