Հայաստանը ստեղծել է ԱԹՍ որսացող սարք (տեսանյութ)
Ներկայացվել է հայկական արտադրության անօդաչու թռչող սարք որսացող համակարգը: Հայկական ռшզմшրդյունաբերության մեջ այն նորություն է: Նաիրի կոչվող հսկան անօդաչու թռչող սարք է որսում 28-ից 400 կմ շառավիղով , այսինքն կարող է մայրաքաղաք Երևանից հuկել Հայաստանի օդային սահմանը:
Նշենք , որ Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:
«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում էին հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից: