երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի

Երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք:  Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք 329 առողջացած, 11 մահվան դեպք:

  • Կիսվել: