չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայաստանն ընդունում է «Հիշողության այգի» ակցիան. «Հաղթանակ» զբոսայգում կտնկվի 100 ծառ

Հայաստանն ընդունում է «Հիշողության այգի» ակցիան. «Հաղթանակ» զբոսայգում կտնկվի 100 ծառ

Շաբաթ օրը՝ ապրիլի 3-ին, ժամը 11:00-ին, «Հաղթանակ» զբոսայգում ՀՀ-ն ընդունում է «հիշողության այգի» ակցիան: Ակցիան մեկնարկել է մարտի 18–ին Ռուսաստանի հարավում, իսկ մարտի 28-ին դուրս է եկել միջազգային մակարդակի. դրան միացել Է Ղրղզստանը, որը էստաֆետը փոխանցել է Հայաստանին:

Այս մասին ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ «Ակցիայի նպատակն է 27 միլիոն ծառ տնկել՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների 27 միլիոնից յուրաքանչյուրի։

Այսպիսով, մենք կանաչ հուշարձաններ ենք ստեղծում մեր հերոսների համար։ Առաջին անգամ Ակցիան տեղի է ունեցել Մեկ տարի առաջ։

Հայաստանում համավարակի հետ կապված նրան աջակցել են դպրոցներում, երիտասարդական կազմակերպությունների ուժերով եւ մասնավոր կարգով՝ #СадПамятиДома ձեւաչափով (տեղի բնակիչները ծառեր են տնկել իրենց տանը՝ գրանցվելով ակցիայի պաշտոնական կայքում եւ սոցիալական ցանցերում տեղադրել հեշթեգով լուսանկարներ):

Ապրիլի 3-ին Հաղթանակի զբոսայգում տնկվելու է 100 ծառ: Միջոցառմանը կմասնակցեն ԱԺ պատգամավորներ, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ եւ հասարակական կազմակերպություններ:

 

Հյուրերի թվում է նաեւ լեգենդար օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ազգականը՝ Աննա Ստեփանյանը։ Այնուհետեւ, Երեւանից հետո ակցիային կմիանան նաեւ Հայաստանի այլ տարածաշրջաններ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: