կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումների ժամանակ

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումների ժամանակ

Թեհրանն ունի ապացույցներ, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման ժամանակ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին։

Իրանը Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Միացյալ Նահանգներին զգուշացրել է՝ եթե նրանք օգնեն Իսրայելին, Մերձավոր Արևելքում գտնվող նրանց օբյեկտները կդառնան հարվածների թիրախ, հաղորդում է Mehr գործակալությունը։

Բացի այդ, Իրանը կարող է հարձակվել այս երկրներից եկող նավերի վրա, եթե նրանք աջակցեն Իսրայելին։

  • Կիսվել: