երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Թեհրանը վերածվում է Բեյրութի․ Կաց

Թեհրանը վերածվում է Բեյրութի․ Կաց

Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրանցիներին տարհանման մասին նախազգուշացնելուց հետո Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները «հարվածներ կհասցնեն օբյեկտներին և կշարունակեն քերթել իրանական օձի մաշկը Թեհրանում և ամենուր՝ զրկելով նրան միջուկային ներուժից և սպառազինության համակարգերից», հաղորդում է Times of Israel-ը։

«Իրանցի բռնապետը Թեհրանը վերածում է Բեյրութի, իսկ նրա բնակիչներին՝ պատանդների՝ հանուն իր ռեժիմի գոյատևման»,- հավելել է Կացը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին Թեհրանում բնակելի շենքին հասցված իսրայելական հարվածի մասին։

Գիշերը Իսրայելի բանակը նույնպես հարվածներ է հասցրել՝ վնասելով նավթային օբյեկտներ և Իրանի պաշտպանության նախարարության հետ կապված կենտրոն։

  • Կիսվել: