Իսրայելական ուժերը Թեհրանում հարվածել են բնակելի շենքին
Իսրայելական ուժերը հարվածել են Իրանի մայրաքաղաք Թեհրանի բնակելի շենքերից մեկին, հայտնում է IRNA-ն։
«Կարմիր մահիկի օպերատիվ խմբերն անմիջապես ժամանել են դեպքի վայր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Այս գիշեր Իսրայելի բանակը նույնպես հայտնել էր Թեհրանին հարվածներ հասցնելու մասին՝ շարունակելով պնդել, որ հարվածում է միայն միջուկային և ռազմական օբյեկտներին։
Միևնույն ժամանակ Իրանում արդեն հայտնել են մայրաքաղաքում տասնյակ վիրավորների մասին, որոնց մեծ մասը, ըստ իշխանությունների հայտարարության, խաղաղ բնակիչներ են։
Նշենք, որ Իսրայելին հասցված իրանական հարվածների հետևանքով նույնպես խաղաղ բնակիչներ են զոհվել։