Իրանը Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով և դեռևս չի օգտագործել նորագույն հրթիռները
Իրանը Իսրայելին հակահարված է տվել հին սերնդի հրթիռներով և դեռևս չի օգտագործել նորագույն հրթիռները, ասել է Իրանի զինված ուժերի քաղաքական և գաղափարախոսական վարչության պետ Ալի Սաիդին։
«Հատկանշական է, որ վերջին գործողության մեջ օգտագործված հրթիռների մեծ մասը պատկանում է Իրանի հին սերնդի զենքերին։ Եվ սա այն դեպքում, երբ առաջադեմ հրթիռներն ու տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում», – ասվում է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։