կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը հասել է 30 հազարի, X-ի իր միկրոբլոգում հայտնել է քաղաքի քաղաքապետ Քերեն Բասը:
 
«Երեսուն հազար մարդ այսօր դուրս եկավ ամբողջ քաղաքում՝ իրացնելու խաղաղ բողոքի ցույց անցկացնելու իր սահմանադրական իրավունքը, և դա հզոր է», - գրել է Բասը։
 
Ցույցը եղել է No Kings («Ո՛չ թագավորներին») համակարգված արշավի մաս, որն անցկացվել է ամբողջ Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոնում ԱՄՆ բանակի կազմավորման 250-ամյակին նվիրված ռազմական շքերթի օրը:
 
Այն համընկել էր Դոնալդ Թրամփի ծննդյան 79-ամյակին:
 
ԱՄՆ նախագահը ավելի վաղ շքերթն անվանել էր «անմոռանալի տոն»՝ բոլոր ցանկացողներին հրավիրելով միանալ հանդիսությանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ռեյդերի պատճառով:
 
Հայտնի է, որ ավելի վաղ՝ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ և արտաքսմամբ զբաղվող ծառայությունը մի քանի տասնյակ մարդու էր բերման ենթարկել: Լոս Անջելեսի կենտրոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին եղել, իրավապահներն արցունքաբեր գազ և մահակներ էին կիրառել:
 
ԱՄՆ նախագահը կարգադրել էր ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։
 
Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել էր Ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները:

 

  • Կիսվել: