երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ամանորին 1-03 համարին զանգերը չեն դադարում

«Հայաստանի Հանրապետություն»․ Ամանորին 1-03 համարին զանգերը չեն դադարում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Տոնական սեղան, կերուխում, հետո՝ շտապօգնության կանչ: Ամանորին 1-03 համարին զանգերը չեն դադարում: Պատճառները տարբեր են, բայց հստակ է, որ գրանցվում են նաեւ սննդային եւ ալկոհոլային թունավորումների դեպքեր եւս: Ահա թե ինչու՝ բացի այն, որ Ամանորի համեղ ուտեստները, այսպես ասած, «խառնում» ենք՝ իրար հակազդող սնունդ օգտագործելով, նաեւ դրանք օրվա ամողջ ընթացքում «ցուցադրում» ենք տոնական սեղանին՝ անհամապատասխան պայմաններում: Բնականաբար, տաք սենյակում դրանք դառնում են անպիտան ու վնասակար:

Մյուս կողմից էլ տոներին ընդառաջ՝ փողոցների տարբեր անկյուններում, անգամ գետնի վրա հայտնվում է վաճառքի ենթակա մթերք, ամենատարածվածներից, օրինակ՝ միս: Մարդկանց հատուկ խումբ անասուն է պահում հենց տոնական օրերին մորթելու ու դրա միսը, օրինակ, այս կամ այն փողոցում վաճառելու նպատակով: Եվ գաղտնիք չէ, որ հասարակության հատուկ խմբեր հենց այդ «վաճառակետերին» են սպասում, որովհետեւ վաճառողի հետ կարելի է գին պայմանավորվել, «իջեցել» ու գրպանին հարմար առեւտուր անել:»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: