«Հայաստանի Հանրապետություն». Լիճ թափվող կեղտաջրերի մաքրումն առաջնային խնդիր է
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության տարածքի 10 տոկոսը գերազանցող բնության հատուկ պահպանվող տարածքի եւ ջրային ռեսուրսների ռազմավարական հիմնական պաշարի՝ Սեւանա լճի խնդիրների լուծման ուղղությամբ պետությունն իրականացնում է հետեւողական քայլեր: Յուրաքանչյուր տարի կառավարությունը հաստատում է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագրեր: Դրանց ընդունումը սահմանված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով: Չնայած ծրագրերով նախատեսված միջոցառումների մշտական իրականացմանը՝ լճի էկոլոգիական հավասարակշռությունը դեռեւս չի հաջողվում վերականգնել:
Շրջակա միջավայրի նախարարության մշակած եւ հանրային քննարկման դրված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերատրադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագրում» նախանշված են այն հիմնական եւ կտրուկ քայլերը, որոնք նպատակաուղղված են լճի էկոհամակարգի վրա բացասական ներգործության հիմնական պատճառների կանխարգելմանը եւ վերացմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


