երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան

Հայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ Սրբազան

Կարևոր է, որ Հայաստանի ղեկավարը լինի մարդ, որն ունի կառավարման հմտություն: Մարդ, որը հասկանում է՝ պետությունն ինչ է, գիտի մարդու արժեքը գնահատել, ոչ թե մարդկանց խաբել։ Գիտի, որ մարդկանց չի կարելի ասել՝ դուք 3 միլիոն վարչապետ եք, հաջորդ օրը մոռանա: Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Հայաստանի ղեկավարը պետք է սրտում հայրենիք և լինի Աստվածասեր: Չպետք է լինի պոպուլիստ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:

  • Կիսվել: