շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Հայաստանի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը. Ալի Հեյդարի Անարի

Հայաստանի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը. Ալի Հեյդարի Անարի

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության գործադիր տնօրենն ասել է.- Հայաստանում Մեծամորի ատոմակայանի կեղտաջրերի միջոցով Արաքս գետի աղտոտումը չի համապատասխանում իրականությանը, և այս գետում ռադիոակտիվ նյութերի առկայության մասին պնդումը չի հաստատվել, գրում է parstoday.ir-ը:

Չորեքշաբթի օրը, անդրադառնալով Արաքս գետի ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մասին շշուկների առկայությանը, Ալի Հեյդարի Անարին հավելել է.- Ատոմային էներգիայի կազմակերպության և առողջապահական կառույցների կողմից իրականացված հետազոտությունների և փորձարկումների համաձայն՝ Արաքս գետում ռադիոակտիվ նյութերի առկայությունը չի հաստատվել։Մեծամորի ատոմակայանի և Արաքս գետի միջև հեռավորությունը մեծ է,ուստի այս տարածության վրա գետի ինքնամաքրման ուժն նպաստում է ջրի մաքրմանը։

Հեյդարի Անարին, Արդաբիլի տարածաշրջանային ջրամատակարարման ընկերության առաջին ռազմավարությունն անվանել է հուսալի և կայուն ջրամատակարարում և ասել.- Նահանգի հյուսիսային քաղաքներում խմելու ջուրը ներկայումս ապահովվում է Արաքս գետից, և այդ քաղաքներում կայունության գործոնը մեծացնելու նպատակով կարգադրվել է Էմարաթ ամբարտակից այս քաղաքներին ջուր հատկացնել և շուտով մեկնարկելու են գործադրման աշխատանքները։

  • Կիսվել: