ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Սեյրան Օհանյանին մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռ անցած չէ. Վարդապետյան

Սեյրան Օհանյանին մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռ անցած չէ. Վարդապետյան

Վերջին գործողությունը, որը կատարվել է Սեյրան Օհանյանի կողմից ի պաշտոնե, 2016 թվականի դեկտեմբերի 26-ին է եղել: Մեր կողմից մեղսագրվող հոդվածը ծանր հանցագործություն է, և վաղեմության ժամկետը դեռ անցած չէ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 4-ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորին մեղսագրվող արարքն ունի՞ վաղեմության ժամկետ:

Վահագն Ալեքսանյանի մյուս հարցին, թե ինչ պատիժ է նախատեսվում մեղքը հաստատվելու պարագայում, Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Դատարանը միակ մարմինն է, որ պատիժը կորոշի, բայց այդ թվում՝ ազատազրկման հետ կապված պատիժ [է նախատեսվում]»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Հարցը քննվում է Ազգային ժողովում:

  • Կիսվել: