հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
«Հայաստան» հիմնադրամը հայրենիքի պաշտպաններին տրամադրել է տարբեր վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ

«Հայաստան» հիմնադրամը հայրենիքի պաշտպաններին տրամադրել է տարբեր վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ

Հետպատերազմյա  շրջանում  «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է  մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը:

Հիմնադրամից հայտնում են, որ տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական  կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ:

Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: