2025 թ․ առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով
2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։
2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 687 հազ. 853 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 653 հազ. 721 ՀՀ դրամի համեմատ։